Apilus Cleo Blend

Apilus Cleo Blend

Բլենդ-էպիլյացիայի առաջատար սարք | Մազերի արդյունավետ և անվտանգ հեռացում ընդմիշտ

Apilus Cleo Blend-ը համադրում է գալվանական հոսանքի և թերմոլիզի արդյունավետությունը՝ նույնիսկ ամենախորը և դեֆորմացված մազարմատները ամբողջությամբ ոչնչացնելու համար։

Apilus CleoBlend

Տեխնոլոգիա

13.5 ՄՀց + Blend Ճշգրտություն

Հիմնական առավելությունները

Blend մեթոդ (Գալվանիկ + Թերմոլիզ).

Արդյունավետ է հատկապես դեֆորմացված ֆոլիկուլների դեպքում, երբ մազը չի ենթարկվում միայն թերմոլիզին։ Ապահովում է կոշտ մազարմատների լիարժեք հեռացում:

Թերմոլիզ և Flash ռեժիմներ.

Թերմոլիզը (Thermolysis) աշխատում է մինչև վայրկյանի 1/10, իսկ Flash ռեժիմը՝ մինչև 1/100 տևողությամբ իմպուլսներով, ինչն ապահովում է առավել արագ և արդյունավետ աշխատանք:

Անհատական կարգավորումներ և հատուկ ծրագրեր.

Մարմնի տարբեր հատվածների համար նախատեսված են ծրագրեր՝ ըստ մազի հաստության և տեղակայության։ Ներառում է նաև ծրագրեր հորմոնալ խնդիրների հետևանքով առաջացած անցանկալի մազակալման համար։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Տեխնոլոգիական
հնարավորություններ

01

13.5 ՄՀց հոսանքի հաճախականություն.

Նպաստում է ճշգրիտ և արդյունավետ մազահեռացմանը՝ մեղմորեն հարմարվելով մաշկի առանձնահատկություններին և նվազագույնի հասցնելով մաշկային ռեակցիաները:

02

Բարձր արդյունավետություն մեկ սեանսում.

Հնարավորություն է տալիս մեկ աշխատաշրջանի ընթացքում հեռացնել մեծ քանակությամբ մազեր՝ պահպանելով աշխատանքի բարձր որակը և հաճախորդի հարմարավետությունը:

03

Ճկուն և խելացի պարամետրեր.

Մասնագետը կարող է սարքը ճշգրիտ հարմարեցնել յուրաքանչյուր հաճախորդի մազի և մաշկի անհատական առանձնահատկություններին՝ ընտրելով յուրաքանչյուր գոտու համապատասխան պարամետրեր:

Apilus Cleo Blend-ի առավելությունները
շուկայում

Բազմաֆունկցիոնալություն և հուսալիություն:

Առաջարկում է պրեմիում դասի Blend էլեկտրոէպիլյացիայի հնարավորություններ ավելի հասանելի արժեքով, ինչը սարքը դարձնում է խելացի ներդրում զարգացող բիզնեսի համար։

Ցանկացած փորձառության մասնագետների համար:

Իդեալական ընտրություն ինչպես փորձառու վարպետների, այնպես էլ սկսնակ էլեկտրոլոգների համար։ Լակոնիկ ինտերֆեյս՝ համադրված առաջատար տեխնոլոգիաների հետ։

Apilus Procedure

Երաշխիք և
հաճախորդների աջակցություն

Սարքավորման արժեքը տրամադրվում է բացառապես անհատական հարցման դեպքում։

Երաշխիքի մանրամասները

24 ամիս երաշխիք սարքի համար

*Ձեռքի փոխանցիչի (բռնակի) և ոտնակի համար գործում է առանձին երաշխիք։

Ուսուցում. Սարքով աշխատելու ուսուցումը ներառված չէ արժեքի մեջ և հաշվարկվում է առանձին։

Սարքի հետ մեկտեղ մենք ապահովում ենք լիարժեք սպասարկում, պահեստամասերի, աքսեսուարների, ասեղների մատակարարում և պրոֆեսիոնալ կոսմետիկա՝ պրոցեդուրայից առաջ, ընթացքում և հետո խնամքի համար։

Պատվերի պայմանները

  • Ապառիկ վճարում Մինչև 30 ամիս, տարեկան 0%
  • Լիզինգի հնարավորություն Մինչև 60 ամիս
  • Վճարման եղանակ Միայն կանխավճար
  • Առաքման ժամկետ Մինչև 2 ամիս (եթե առկա չէ պահեստում)

Ինչպես պատվիրել

Պատվեր ձևակերպելու համար խնդրում ենք լրացնել մեր կապի ձևը՝ նշելով հետևյալ տվյալները.

  • 01
    Քաղաք, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե
  • 02
    Ձեր կարգավիճակը. գործող պրոֆեսիոնալ, թե սկսնակ
  • 03
    Ուսուցման կարիքը. բազային, թե որակավորման բարձրացում
  • 04
    Սարքի հստակ տարբերակը (Apilus Cleo Blend)