Apilus xCell Pur

Apilus xCell Pur

Էլեկտրոէպիլյացիայի սարքավորում | Աշխարհում ամենաարագ և տեխնոլոգիապես առաջադեմ լուծումը

APILUS XCell Pur-ը աշխատում է 27.12 ՄՀց հոսանքի բացառիկ հաճախականությամբ։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ այն աշխատանքը, որը հին սերնդի սարքերով պահանջում էր մինչև 3 ժամ, հնարավոր է կատարել ընդամենը 1 ժամում՝ պահպանելով բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը մաշկի բոլոր տեսակների համար։

Apilus xCell Pur

Տեխնոլոգիա

27.12 ՄՀց Առավելություն

Հիմնական առավելությունները

Գլխավոր առավելությունը՝ 27.12 ՄՀց.

Մազարմատում ընդամենը 0.12 միլիվայրկյանում առաջանում է 50–70°C ջերմություն, որն ուղղակիորեն ազդում է մազապարկի, մազի կոճղեզի և ցողունային բջիջների վրա՝ կանխելով նոր մազերի առաջացումը։

Մինչև 80% ավելի քիչ ցավ.

Արագ և ճշգրիտ ազդեցության շնորհիվ ցավային զգացողությունները հին սերնդի սարքերի համեմատ նվազում են մինչև 80%-ով՝ նվազեցնելով մաշկի գրգռվածության և այրվածքների հավանականությունը։

Անհատականացված ծրագրեր.

Ներառում է հատուկ ծրագրեր հորմոնալ խանգարումներով պայմանավորված մազակալման, տարբեր հաստության մազերի, մարմնի տարբեր հատվածների և տարբեր տրամաչափի ասեղների համար։

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Հավելյալ
տեխնոլոգիաներ

01

Մաշկի խոնավության ստուգում.

Սարքը ավտոմատ կերպով ստուգում է մաշկի խոնավության մակարդակը՝ ապահովելով հարմարեցված և անվտանգ էներգիայի հոսք պրոցեդուրայի ընթացքում։

02

Զգայունության գնահատում.

Հաճախորդի անհատական զգայունության աստիճանի գնահատման ֆունկցիա, որը թույլ է տալիս կարգավորել պարամետրերը առավելագույն հարմարավետության համար։ Ունի առանց ոտնակի աշխատելու ռեժիմ։

03

Անհատական պարամետրեր.

Մասնագետը յուրաքանչյուր հաճախորդի համար ընտրում է անհատականացված աշխատանքային ռեժիմներ՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն։ Ցույց է տալիս հեռացված մազերի քանակը։

Հետէպիլյացիոն և Նախաէպիլյացիոն
խնամքի ռեժիմներ

Կատաֆորեզ (Հետէպիլյացիոն խնամք).

Իրականացվում է պրոցեդուրայից հետո Zhibaume վերականգնող քսուքի կիրառմամբ։ Օգնում է հանգստացնել մաշկը, նվազեցնել կարմրությունը, արագացնել վերականգնումը և փակել ծակոտիները։

Անաֆորեզ (Նախաէպիլյացիոն խնամք).

Իրականացվում է մինչև էլեկտրոէպիլյացիան HidraPlus խոնավեցնող գելի կիրառմամբ։ Նպաստում է մաշկի խոնավեցմանը, ծակոտիների բացմանը և մազարմատի ավելի հեշտ մշակմանը։

Apilus Procedure

Երաշխիք և
հաճախորդների աջակցություն

Սարքավորման արժեքը տրամադրվում է բացառապես անհատական հարցման դեպքում:

Երաշխիքի մանրամասներ

24 ամիս սարքի համար

*Առանձին երաշխիք է գործում բռնակի և ոտնակի համար:

Ուսուցում: Սարքի շահագործման ուսուցումը ներառված չէ արժեքի մեջ և վճարվում է առանձին:

Սարքի հետ միասին մենք տրամադրում ենք սպասարկում, պահեստամասեր, աքսեսուարներ, ասեղներ և պրոֆեսիոնալ կոսմետիկա՝ պրոցեդուրայից առաջ (HidraPlus), ընթացքում և հետո (Zhibaume) խնամքի համար:

Պատվերի պայմաններ

  • Տարաժամկետ վճարում Մինչև 30 ամիս, տարեկան 0%
  • Առկա է լիզինգ Մինչև 60 ամիս
  • Վճարման կարգ Միայն կանխավճար
  • Առաքման ժամանակ Մինչև 2 ամիս (եթե առկա չէ պահեստում)

Ինչպես պատվիրել

Պատվերը ձևակերպելու համար խնդրում ենք լրացնել մեր կապի ձևը հետևյալ տվյալներով.

  • 01
    Քաղաք, հեռախոսահամար և էլ. փոստի հասցե
  • 02
    Ձեր կարգավիճակը՝ գործող մասնագետ կամ սկսնակ
  • 03
    Ուսուցման կարիք՝ բազային կամ խորացված
  • 04
    Սարքի հստակ տարբերակը (Apilus xCell Pur)